Վարուժան Գեղամյան. Հենց այս մտքով որպես մտավորական այսօր երեկոյան ես լինելու եմ ընդդիմության ցույցին
Թուրքագետ, «Հայկական նախագի» ծևագրի համահիմնադիր Վարուժան Գեղամյանը գրում է.
«Իմ կյանքում հաճախ եմ կատարել ընտրություն, որոնցից մի քանիսը եղել են իսկապես դժվար։
Վերջին էդպիսի ընտրությունը եղել է 2020թ. նոյեմբերի 12-ին, երբ կապիտուլիացիայից հետո ես ու քույրիկս Արցախի մեր տան իրերն էինք տեղափոխում Երևան։ Այդ օրը ես ստիպված էի կատարել բարդ ընտրություն. տարիներով հավաքած իմ գրադարանից որ գրքերը փրկեմ։ Բոլորը տեղափոխելու հնարավորություն չունեի, մեծ մասը պետք է այրեի, որ չընկներ թշնամու ձեռքը։
Նկարում փրկված այդ գրքերից է՝ Րաֆֆու հատորյակները, որոնցով ես դաստիարակվել ու դարձել եմ հայ։ Նոյեմբերյան այդ մռայլ օրը, վառվող հայերեն գրքերի կրակի շուրջ կանգնած, ես մտածել եմ ընտրելու մասին և ինքս ինձ խոստում եմ տվել, որ մինչև կյանքիս վերջ պայքարելու եմ, որ էդպիսի ընտրություն չդրվի որևէ հայի առջև՝ Սյունիքից մինչև Ջավախք։
Իսկ կիրակի օրը, երբ ձեզանից շատերը դեռ տատանվում են ում ընտրեն, ինձ համար շատ պարզ ու հեշտ ընտրություն օր է. ես ընտրելու եմ նրանց, ովքեր իրենց տգիտությամբ ու անհայրենիք լինելով չեն ստիպելու ինձ թշնամուն թողնել տունս ու այրել գրադարանս։
Ինձ համար կիրակի օրվա ընտրությունը կյանքիս ամենահեշտ ու պարզ ընտրությունն է, որովհետև լինում են լավ ու վատ կառավարիչներ, բայց թշնամի թուրքի առաջ ծնկածին ու Արցախս հանձնածին ու նրան սատարողներին ես երբեք ձայն չեմ տա։
Հենց այս մտքով որպես մտավորական այսօր երեկոյան ես լինելու եմ ընդդիմության ցույցին, որովհետև Հայաստանը միշտ պիտի հաղթի հակաՀայաստանին։ Ու ես այդ հաղթանակը ամենօրյա կերտողներից մեկը պիտի լինեմ իմ ընկերների հետ միասին՝ անկախ ժամանակից»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Հայրապետյան. Լինելու եմ հրապարակում, որ քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատված 11 ընկերներիս համար վերականգնեմ արդարությունը
- Նաիրա Զոհրաբյան. Այսօր ժամը 19-ին ես լինելու եմ Հանրապետության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին