Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները։
Ակբա բանկից հայտնում են, որ մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարները, ծրագրի բնապահպանական ազդեցությունը, նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև տնտեսվարողների՝ սահմանապահ համայնքներում աշխատելը և մի շարք այլ հանգամանքներ։
Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 18 ՓՄՁ և անհատ տնտեսվարող։
Մրցույթի հաղթողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն ամենամյա է, որին կարող են մասնակցել Ակբա բանկի գործընկերները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։
Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը խթանելն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է։
Հարակից հրապարակումներ`
- Ակբա բանկ. ՌԴ-ից դրամական փոխանցումներ ստացեք հեռախոսահամարի միջոցով
- Ակբա բանկ. 25-ամյա Լիլիթը 0-ից ընտանեկան բիզնես է ստեղծել
- Ավելի քան 200 միլիարդ դրամ. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հերթական նվաճումը
- Ակբա. Հայկական ծիրանե երազանքը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում