Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքն իր աջակցությունն է հայտնում ՀՀԿ-ին գալիք ընտրություններում
Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը (Democrat Youth Community of Europe - DEMYC) իր աջակցությունն է հայտնում ու լավագույն արդյունքերը մաղթում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (Պատիվ ունեմ դաշինք –խմբ․)` Հայաստանի գալիք ընտրություններում։
«Երկրի համար այս վճռական պահին, որը դեռևս առերեսվում է վերջին պատերազմի հետևանքներին ու կովիդ-19-ի հետևանքներին, մենք հավատում ենք, որ ՀՀԿ-ն կլինի միակ կուսակցությունը, որն ի վիճակի է իրապես առաջ տանել խաղաղության կառուցման ու վերականգնման գործընթացը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ՀՀԿ-ն ունի փորձ ու կոմպետենտություն՝ վերակառուցելու ավելի ուժեղ, ավելի բարգավաճ ու նորարար Հայաստան։
«ՀՀԿ-ն համարվում է ներգրավվող ու հուսալի գործընկեր շատ եվրոպական ու միջազգային կուսակցությունների կողմից, որն առաջ է տանում երկխոսությունն ու համագործակցությունը։
Մենք հավատում ենք, որ Հայաստանի ապագան ու տարածաշրջանում կայունությունը ավելի լավ կերաշխավորվի Ազգային ժողովում ՀՀԿ անդամների ավելի ուժեղ ներկայությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։
DEMYC-ը լավագույնն է մաղթում ՀՀԿ թեկնածուներին՝ հատուկ նշելով DEMYC-ի փոխնախագահ Լիլիթ Բեգլարյանին, որ ներկայացված է Պատիվ ունեմ դաշինքի ցուցակում։
«Վերջապես DEMYC-ը հույս ունի, որ այս քվեարկությամբ Հայաստանում կկառուցի նոր ժողովրդավարական փուլ՝ սկսած ազատ ու արդար ընտրություններից»,-ասվում է DEMYC-ի հայտարարության մեջ։