«Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որը չարտագաղթելու պլան է ներկայացրել. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստանը» կրկին երրորդ ուժն է լինելու խորհրդարանում: Քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
«Ես տոկոս չեմ կարող ասել, քվեարկությունից դա կերևա, բայց զարգացումներն այդ ուղղությամբ են գնում»,- նշեց նա:
Հարցին՝ եթե ԼՀԿ-ն չանցնի խորհրդարան, հունիսի 21-ին փողո՞ց է դուրս գալու, Է. Մարուքյանը պատասխանեց. «Ինչի՞ համար: Այսինքն փողոց են դուրս գալիս նրանք, որոնք չե՞ն անցնում: Չանցնելու տարբերակ չկա: Փողոց դուրս գալու տարբերակ կարող է լինել մեկ դեպքում, եթե օրինակ, ընտրությունները կեղծվում են, եթե, օրինակ, արհավիրք է տեղի ունենում երկրում:
«Լուսավոր Հայաստանը» հիմա հանդես է գալիս փողոց ընդհանրապես դուրս գալը բացառելու համատեքստում: Եթե մենք բոլորին համախմբելու, համերաշխության կոչերով գալիս ենք, ի՞նչ փողոց: Մենք փողոցները, խորհրդարանի մուտքերն ազատել ենք արտահերթ ընտրություններ նշանակելով»:
Նա ընդգծեց՝ ժողովուրդն ուզում է և պարտադրում է համախմբում, ժողովուրդը չի հարցնում՝ սրան ես սիրում, թե չես սիրում, ժողովուրդն ասում է՝ համախմբվենք, «հերիք ու բոլ եղավ, երկիրն ունի ավելի մեծ մարտահրավերներ, քան ձեր ներքին խնդիրներն են»:
«Մարդիկ ուղղակի չեն կարողանում հանդուրժել այս ամենը: Երկիրը հազար խնդիր ունի, մարտահրավերներ, մարդիկ ուղում են հավաքվեն բոլորով ու խնդիրները լուծեն: Մենք անում ենք մարդկանց ուզածը»,- ասաց Է.Մարուքյանը:
Ըստ նրա, «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որը չարտագաղթելու պլան է ներկայացրել, դա համերաշխությունն է, մյուս բոլոր պլաններն արտագաղթելու մասին են:
Հարակից հրապարակումներ`
- Այժմ ՀՀ-ում այլևս որևէ քաղաքական ուժ չի կարող համարվել ամբողջական ժողովրդի աջակցությունն ունեցող ուժ. Մարուքյան
- Այս ընտությունը նշակակվել է, որպեսզի մենք լուծում գտնենք, այլապես ավելի վատ է լինելու. Մարուքյան
- Վաղը միգուցե կացինով դուրս կգան քարոզչական բեմահարթակներ ու կացինով կփորձեն ժողովրդին բան բացատրել. Անի Սամսոնյան
- Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չի ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է չեղարկել. Մարուքյան
- Գերիների վերադարձը ներքաղաքական կյանքում որևէ պարագայում չպետք է շահարկվի. Մարուքյան
- «Լուսավոր Հայաստանը» կոնկրետ մրցակից է դառնում որոշ ուժերի համար. Անի Սամսոնյան
- Երկրի վիճակն այնպիսին է, որ ճոխություն է հիմա իրար ատելը, իրար ոչնչացնելու պլաններ մշակելը. Մարուքյան
- Մերը հաշտության ճանապարհն է. Էդմոն Մարուքյան
- Մարուքյանը բանավեճի է հրավիրում Փաշինյանին
- Ո՞վ է Մարուքյանին նման «գողության» դրդել
- Թշնամին մտել է մեր տարածք, քննարկումն ինչի մասին է, այ 500 դրամանոց քաբաբ ուտող. Էդմոն Մարուքյան
- Եթե մենք ներսում կռվենք իրար հետ, վստահեցնում եմ՝ թշնամու զորքերը շարժվելու են առաջ. Մարուքյան
- Ժողովո՛ւրդ, մի բան արե՛ք, գնացե՛ք, ինքնաբացարկ տվե՛ք, հանե՛ք ՔՊ-ն ընտրապայքարից. Մարուքյանը՝ իմքայլականներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան