ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հայտարարություն են տարածել
«Այս կիրակի հայ ժողովուրդը նոր խորհրդարան ընտրելու նպատակով մասնակցելու է ընտրությունների: Մենք՝ միջազգային հանրության գործընկերներս, խրախուսում ենք բոլոր մասնակիցներին ապահովել, որ ընտրությունները բավարարեն կամ գերազանցեն նախորդ՝ 2018 թ․ ընտրություններին սահմանված ընդհանուր բարձր նշաձողը»,- այս մասին ասվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ նպատակով իրենք շարունակում են տեխնիկական աջակցություն ցուցաբերել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին՝ աջակցելու արժանահավատ ընտրական գործընթացի թափանցիկ և արհեստավարժ եղանակով կայացմանը։
«Խրախուսում ենք բոլոր կողմերին աջակցել հարգալից և խաղաղ միջավայրի ապահովմանը, որը կնպաստի ընտրողների իրավունքների ազատ կամարտահայտմանը՝ երկրի ապագայի համար այս կարևոր փուլում: Մենք մնում ենք հավատարիմ գործընկերներ՝ նպաստելու Հայաստանում բոլորի խաղաղությանն ու բարեկեցությանը»,-ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությանը միացել են՝
Դեսպան Անդրեա Վիկտորին, Հայաստանում ԵՄ պատվիրակություն
Դեսպան Ջոն Գալագեր, Երևանում բրիտանական դեսպանատուն
Դեսպան Լին Թրեյսի, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորի, Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն
Դեսպան դոկտ․ Միխայել Յոհաննես Բանցհաֆ, Երևանում Գերմանիայի դեսպանություն
Դեսպան Նիկոլաս Սխերմերս, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանություն
Դեսպան Պատրիկ Սվենսոն, Հայաստանում Շվեդիայի դեսպանություն
Պրն. Շոմբի Շարփ, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ
Դեսպան Ստեֆանո Լազարոթո, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա