Արա Սաղաթելյան. Օգնեք մեր երկիրն ազատել այս գարշահոտող քաղաքական դիակից
«Ուղիղ չորս ամիս անց ինձ վերադարձրեցին իմ անձնագիրը, որն այլ իրերի հետ ապօրինի կերպով պահվում էր այս տխուր ու անգույն շենքում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԱԾ շենքի դիմաց հայտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
Նա նշել է, անձնագրով հունիսի 20-ին գնալու է ընտրատեղամաս ու քվեարկելու է Նիկոլի ու Նիկոլիզմի դեմ։
«Կոչ եմ անում իմ բոլոր ծանոթներին, ընկերներին, հարազատներին, բարեկամներին, բոլոր նրանց, ով ինձ վստահում է, կյանքում առաջին անգամ դիմում եմ իմ հազարավոր ուսանողներին, որոնց հետ տասնյակ տարիներ աշխատել եմ, մի ալարեք, օրվա ընթացքում գնացեք ընտրատեղամաս, տվեք ձեր ձայնը ցանկացած քաղաքական ուժի, որը Նիկոլի դեմ է մեր երկրում։ Անձամբ ես իմ ձայնը տալու եմ «Պատիվ ունեմ» դաշինքին»։ Կոչ եմ անում բոլորիդ ձեր դիրքորոշումն արտահայտել և օգնել մեր երկիրն ազատել այս գարշահոտող քաղաքական դիակից»,- նշել է Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Գասպարյան. Քվեարկելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին
- Արթուր Վանեցյան. Վաղը չէ մյուս օրը եկեք, դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները
- Արթուր Վանեցյան. Ուսապարկերի ժամանակաշրջանն արդեն պատմություն է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան