Արմեն Գևորգյան. Բացառիկ խելահեղություն կլինի գնալ անօրինականության վերջին քայլին
«Հայաստան» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը Թելագրամի իր ալիքում «Բարի օր, Հայաստան» խորագրի ներքո գրում է.
«Միանգամայն կանխատեսելի էր, որ պատերազմը պարտված անձը, որը մահվան է ուղարկել 5000 տղաների, ով խեղել է ավելի քան 10000 մարդու կյանք և չի հեռացել իշխանությունից, նաև ընտրական գործընթացը կազմակերպելու էր իր պատկերացումներին և ընկալումներին համապատասխան: Եվ այդ գործընթացը ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքակիրթ ընտրական գործընթացի կանոնների հետ: Հենց իշխանությունն ամեն գնով պահելու մղում ունեցողների հիվանդագին երևակայության մեջ կարող էր պետական-վարչական ռեսուրսի օգտագործման նման հատուկ համակարգ ուրվագծվել:
Ներկայացնում եմ ընտրական գործընթացում առավելություն ստանալու նպատակով իշխանությունների կողմից իրենց տիրապետած պետական հնարավորությունների անօրինական օգտագործման ամբողջ համակարգը:
1. Անմիջականորեն ընտրություններից առաջ հիմնական կանոնների փոփոխությունները: Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները չեն ստորագրվել ՀՀ նախագահի կողմից, ինչն ամբողջ այս գործընթացի կիսալեգիտիմության խորհրդանիշ է արդեն:
2. Ընդդիմախոսների դեմ իրավական ահաբեկման իրականացում.
- Քրեական գործերի հարուցում կամ նոր մեղադրանքներ ներկայացում,
- Ոստիկանության մարմիններ «բերման ենթարկելը» և բռնության գործադրումը,
- Անհասկանալի «բացատրական զրույցները» ուժային կառույցներում,
- Անվտանգության մարմիններում պետական ապարատի հետ “աշխատելու” նպատակով հատուկ խմբերի ձևավորում,
- Ընդդիմախոսներին լրտեսելը և հեռախոսների գաղտնալսումը։
3. Վարչական ռեսուրս.
- Այլ կարծիք ունեցողների ազատում աշխատանքից,
- Նոմինալ իշխանության հանրահավաքներին պետծառայողներին մասնակցելու հարկադրում,
- Մանուկների, դպրոցականների, դեռահասների զանգվածային ներգրավում, շահագործում,
- Ահռելի քանակությամբ ոստիկանների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների ներգրավում՝ վարչապետի պաշտոնակատարի ապահովության համար:
4. Պետական բյուջեի միջոցների օգտագործումը՝ նախընտրական նպատակներով.
- Անապահով ընտանիքներին նյութական, ֆինանսական օգնության տրամադրում,
- Բյուջետային նոր սուբսիդիաներ տրամադրելու վերաբերյալ խոստումներ,
- Ծառայություններ մատուցելու վերաբերյալ ժամանակավոր պայմանագրերի կնքում տարածքային կառավարման մարմիններում,
- Ընտրությունների նախօրեին գյուղական համայնքներին գյուղտեխնիկայի և այլ սարքավորումների տրամադրում:
5. Հանրային հեռուստաընկերության կողմնակալ աշխատաոճը՝ բացահայտորեն վարչապետի պաշտոնակատարի նախընտրական շահերի սպասարկում:
6. Քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատարի ագրեսիվ և ոչ ադեկվատ պահվածքը, ելույթները, բռնության և քաղաքական ու քաղաքացիական վենդետաների կոչերը, զանգվածային կադրային ջարդի սպառնալիքը։
Եվ այս ամենը տեղի է ունենում լռելյայն համաձայնության պայմաններում մեր արտաքին գործընկերների, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին նշանակություն ունեն հայ ժողովրդի վրա կատարվող այս էքսպերիմենտի արդյունքները: Որոշները ցանկանում են հասկանալ, թե ինչը շտկեն տեխնոլոգիաներում՝ այս փորձը աշխարհում ավելի լայն ու էֆեկտիվ տարածելու համար, իսկ մյուսները մտածում են, թե ինչպես անեն, որ հանկարծ այն չհասնի իրենց երկրներ:
Բացառիկ խելահեղություն կլինի գնալ անօրինականության վերջին քայլին՝ կեղծել ընտրության արդյունքները։
Հայաստանը ունի բացառիկ շանս՝ հունիսի 21-ից սկսելու ներքին համերաշխության և ազգային վերելքի նոր էջ։
Դրա համար պահանջվում է, որ բոլորը վերադառնան օրենքի շրջանակներ, ցուցաբերեն քաղաքական և քաղաքացիական սթափություն, իսկ իրավապահները մնան չեզոք և կատարեն բացառապես օրենքից բխող իրենց պարտականությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյանը դիմել է համայնքապետերին. Խնդրում եմ՝ դիմանալ և չտրվել գործող իշխանության ճնշումներին
- Արմեն Գևորգյան. Նիկոլի կառավարող խունտան դա թաքցնում է հասարակությունից
- Արմեն Գևորգյան. Նիկոլն ազդանշան է ուղարկում իր թյուրք գործընկերներին
- Արմեն Գևորգյան. Պրոցեսը սկսվել է և այն անշրջելի է
- Արմեն Գևորգյան. Մուրճով լիդերի վարքագծով ու առաջնորդությամբ արագ տեղ ենք զբաղեցնում աֆրիկյան պետությունների շարքում
- Արմեն Գևորգյան. Մենք անցնում ենք այս փորձության վերջին փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան