Կրեմլը մեկնաբանել է Ադրբեջանում ռազմական բազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը
ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Ռուսաստանի Դաշնության սահմաններին հատուկ ուշադրության առիթ է և պատճառ՝ անվտանգության համար միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Անկարայի հայտարարությունը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հավանականության մասին, գրում է Ria-ն։
Նածօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկու երկրների կողմից ստորագրված «Շուշիի համաձայնագրի» շրջանակներում Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին:
«Դաշինքի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը մեր սահմանների մոտ մեզ համար հատուկ ուշադրության առիթ է, ինչպես նաև պատճառ՝ մեր անվտանգության և մեր շահերն ապահովելու համար անհրաժեշտ քայլերի համար», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Ըստ Պեսկովի, այս հարցը Ռուսաստանի սևեռուն ուշադրության կենտրոնում է:
«Մենք համագործակցում ենք Թուրքիայի Հանրապետության հետ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու հարցում: Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ, կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, լոգիստիկայի զարգացմանը, իրավիճակի ընդհանուր շտկմանը, և չպետք է պարունակեն որևէ տարրեր, որոնք կարող են լարվածության աճ առաջացնել», - հավելել է Պեսկովը:
Նշվում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից երեքշաբթի օրը ստորագրված «Շուշիի հռչակագրի» տեքստում նշվում է, որ երկու երկրները համատեղ գործելու են երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ երկու եղբայրական երկրների զինված ուժերը արդի պահանջներին համապատասխան արդիականացնելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Կդառնա՞ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ. Ժամանակի հարց է.«Գազետա»
- Էրդողան․ Ադրբեջանի նախագահը «Զանգեզուրի միջանցքի» հարցով բանակցություններ է ծրագրում Պուտինի հետ
- Իրանագետ․ «Շուշիի հռչակագրին» զուհագեռ ուշագրավ է Արցախում խաղաղապահների ռազմական վարժանքը
- Վարդան Ոսկանյան. Էրդողանը թուրքական առաջին «սուլթանն» է, որի պիղծ ոտքը կկոխկրտի Շուշիի սրբազան հողը
- «Հրապարակ». ««Իմ քայլի» անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան