Շշուկները չենք մեկնաբանում. Լավրովը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին․
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունները՝ դրանք որակելով շշուկներ: Այս մասին գրում է Tass-ը։
«Մենք այդ հարցը չենք քննարկել և շշուկները չենք մեկնաբանում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանի հետ ստորագրված «Շուշիի հռչակագրի» շրջանակներում կարող է խոսվել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծելու մասին:
Նշենք, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս մասին ասել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Ռուսաստանի Դաշնության սահմաններին հատուկ ուշադրության առիթ է և պատճառ՝ անվտանգության համար միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը մեկնաբանել է Ադրբեջանում ռազմական բազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը
- Էրդողանը չի բացառում Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու հնարավորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա