Վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը․ Լևոն Տեր-Պետրոսյան
Առաջին դժբախտությունը պատերազմում պարտությունն էր, երկրորդը կարող է լինել այս ընտրությունները։ Այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ համակիրների հետ հանդիպման ընթացքում։
«Տեսնում ենք, թե ինչ ուժեր են ներքաշված այս ընտրություններին և ինչ միջոցների են դիմում։ Պարզապես պատերազմ են հայտարարել միմյանց նկատմամբ։ Սպասելի է ցանկացած արկածախնդրություն։ Ինչու եմ ասում լրջանալու պահն արդեն անցած է, քանի որ եկել է սթափվելու պահը։ Նախորդ պարտությունից հետո, եթե քաղաքացիական լուրջ բախումներով ընտրություններ լինեն, կարելի է ասել, որ վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը։ Գույները չեմ թանձրացնում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյան. Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք
- Լևոն Տեր-Պետրոսյան. Նիկոլի հայտարարությունը գարշելի է, ինքը՝ սևեռուն
- Լևոն Տեր-Պետրոսյան. Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով
- Պահանջատիրության մերժումը հույս է ներշնում Լևոն Տեր-ՊԵտրոսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին