ՀՀ կառավարությունը պարտավոր է սահմաններ որոշման հետ կապված քննարկումների հիմքում դնելՀՀ բնակիչների իրավունքները. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Չի կարելի ՀՀ պետական սահմաններին վերաբերող հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից` հատկապես պայմանավորված պատերազմի հետևանքներով ու ադրբեջանական թշնամանքի քաղաքականությամբ:
ՀՀ կառավարությունը պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների, առհասարակ` մարդու իրավունքները:
Կառավարության ներկայիս մոտեցումը չափազանց վտանգավոր է հատկապես երկարաժամկետ հեռանկարում, այդ թվում` կապված միջազգային դիտորդների առաջարկվող մեխանիզմի հետ:
Դրա համար էլ լուրջ խնդիրներ են առաջ եկել Կառավարության կողմից սեփական քաղաքացիների և առաջնահերթ` սահմանային բնակչության նկատմամբ` իրավունքների պաշտպանության, անվտանգ ու բնականոն կյանքի ապահովման պոզիտիվ պարտավորությունների կատարման հարցում:
Կառավարության ներկայիս մոտեցումների պատճառով առանձին պետական մարմիններ ձախողում են իրենց գործառույթների կատարումը:
Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ պարտադիր է ուղղակի, որպեսզի, նախ, լինի անվտանգության գոտի, ինչը հնարավորություն կտա վերականգնել ՀՀ բնակիչների իրավունքները, երաշխավորել նրանց բնականոն կյանքն ու անվտանգությունը, մյուս կենսական իրավունքները և նոր դրանից հետո անցում կատարել դելիմիտացիայի ու դեմարկացիայի:
Դելիմիտացիան ու դեմարկացիան կարող են տևել տասնյակ տարիներից ավելի, իսկ ՀՀ բնակիչների իրավունքները չեն կարող տասնյակ տարիներով մնալ խախտված, իսկ կյանքն ու անվտանգությունը՝ լրջորեն վտանգված:
Միջազգային ուղիղ պահանջ է, որ սահմանազածումն ու սահմանազատումը լեգիտիմ չեն, եթե խաթարում են սահմանային բնակչության բնականոն կյանքը, հաշվի չեն առնում մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյանը Փաշինյանին ուղղված նամակով բարձրացրել է ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնելու անհրաժեշտությունը
- Ադրբեջանցիները գողացել են Վերին Շորժայի արոտավայրից կով և նոր ծնված հորթ, կրակել հովիվների ուղղությամբ. ՄԻՊ
- ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի ՄԻԵԴ. Թաթոյան
- Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
- Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանցիները կրկին փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել. ՊՆ
- Վերին Շորժայում ադրբեջանցիները փորձել են գողանալ հովվի 20 ձիերը, հայ զինծառայողները կրակել են. ՄԻՊ
- Կութում ադրբեջանցիները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են. ՄԻՊ
- Զինված ադրբեջանցիներն իջնում են Վերին Շորժայի արոտավայրերը, սպառնալիքներ տալիս գյուղացիներին զենքի ցուցադրումով. ՄԻՊ
- Արման Թաթոյանը կարևոր փաստ է հրապարակել որոշ պաշտոնյաների համար
- Չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. Արման Թաթոյան
- Արման Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում
- Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում մարդիկ այս պահին փաստացի չեն կարողանում օգտագործել արոտավայրերը. ՄԻՊ
- Թաթոյանը ՀՀ և միջազգային իրավասու կառույցներին առաջարկում է աջակցել առաջ տանելու Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը
- Իրական վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը. Թաթոյան