Ավելուկի փառատոն Վարդենիկում
Հունիսի 19-ին՝ այս ամռան թերևս ամենաԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ օրը, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում կանցկացվի արդեն ավանդական դարձած Ավելուկի փառատոնը։ Մեկնարկը՝ 12:00 Վարդենիկի զբոսայգում (Բանավան թաղամաս)։
Այս տարի Ավելուկի փառատոնը կազմակերպվում է միասնության և համախմբման կոչով՝ ավելուկը հյուսելու արարողությունը ներկայացնելով որպես մեր երկրի, մեր ժողովրդի ռեսուրսների ու հոգևոր ներուժի համադրման, համախմբման ու միահյուսման խորհուրդ։
«Ինչպես ավելուկի հյուսքի ամեն մի մասնիկը, մեր երկրում էլ բոլորս փոխկապակցված ենք իրար։ Քաղաքական թեմաների լռության օրն օգտագործենք մեր երկրի համար կարևոր թեմաների մասին ԱՌՈՂՋ միջավայրում խոսելու ու մտորելու համար»,– նշում է փառատոնի հիմնադիր Արտուշ Խաչատրյանը։
Կազմակերպիչների փոխանցմամբ, փառատոնի շրջանակում կանցկացվի ցուցահանդես-վաճառք. ՀՀ տարբեր մարզերի ավելի քան երկու տասնյակ մեծ ու փոքր ձեռնարկություններ կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները։
Մասնակիցները կարող են ոչ միայն տեղում հետևել, այլև անձամբ մասնակցել ավելուկի հյուսման ընթացքին։ Հյուրերը կարող են համտեսել տարաբնույթ ուտեստներ, որոնց հիմնական մասը պատրաստված է ավելուկով։ Փառատոնի շրջանակում կգործի– նաև առանձին տաղավար, որտեղ արցախցիներն առաջին անգամ պատրաստելու են ժենգյալով հաց, որի միջուկի բաղադրիչներից մեկը կլինի ավելուկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան