Քանի Նիկոլ Փաշինյանը իշխանության է՝ պարտություններն ու պրոբլեմները չեն դադարելու. Արման Սաղաթելյան
«Բոլորը պետք է հասկանան, որ սա պարզ, հասարակ հերթական քաղաքական ընտրությունները չեն, սա ոչ թե իշխանության քաղաքական պայքար է, այլ մեր պետականության, աշխարհի երեսին լինել-չլինելու և մեր ազգի արժանապատվության ու պատվի խնդիր է»,- «Հայաստան» դաշինքի կազմակերպած ընդդիմության միասնական հանրահավաքի ժամանակ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը:
Նա քաղաքացիներին կոչ արեց անկախ ունեցած կողմնորոշումից անպայման գնալ ընտրության, քանի որ անտարբերությունն այս իրավիճակում անթուլատրելի է:
«Չափազանց ծանր և շարունակական վտանգավոր վիճակում ենք գտնվում և պարտավոր ենք ուղղակի կանգնեցնել այս կապիտուլացիաների, դավաճանությունների, ստի, պարտությունների անիվը, որպես քաղաքացիներ, երկրի հիմնասյուն լինել մեր երկրի կողքին»,- ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ քանի Նիկոլ Փաշինյանը իշխանության է՝ պարտություններն ու պրոբլեմները չեն դադարելու, կորուստներ են լինելու, բոլոր ոլորտներում, նաև միջազգային հարթակներում:
Նա ցավ հայտնեց, որ նախորդ օրը իշխանությունը վարչական աննախադեպ ռեսուրսների օգտագործմամբ հանրահավաք էին կազմակերպել, բայց և չէին կարողացել հրապարակը լցնել:
Անդրադառնալով ժողովրդի դեմ իրավապահ մարմինների գործողություններին՝ նա հայտնեց, որ ընդունելի չեն լինելու հրաման կատարելու մասին պատճառաբանությունները և դիմեց բարձրաստիճան հրամանատարակ կազմին. «Բոլորը պետք է հիշեն, որ երդվել են ՀՀ-ին ծառայելու, ոչ թե ստահակի ոհմակին և իրենք պարտավոր են լինել օրենքի և ժողովրդի հետ լինել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան