Իշխանական իրավապահ համակարգի եռյակը՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և Գլխավոր դատախազությունն անցել են պատժիչ գործողությունների. Արմեն Աշոտյան
«Իշխանական իրավապահ համակարգի եռյակը՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և Գլխավոր դատախազությունը, երկրորդ օրն է, ինչ անցել են պատժիչ գործողությունների սեփական ժողովրդի և հասարակության նկատմամբ»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա հայտնեց, որ վաղ առավոտից երևանի մի շարք վարչական շրջաններից ահազանգեր են ստանում, որ ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում և խուզարկություն են իրականացնում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներին, առանց որևէ հիմքի:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ վաղ առավոտվանից մինչև այս պահը Զեյթուն վարչական շրջանի նախընտրական շտաբերի ղեկավարներն ենթարկվում են ԱԱԾ ճնշումների, քանի որ վերջինիս վրա խնդիր է դրված քարոզչության վերջին օրով աշխատելու հնարավորությունից զրկել դաշինքին, խափանել քարոզարշավը:
«ԱԱԾ-ն անցել է այդ գործողությունների, առանց գեթ մեկ հիմքի և այս ամենը միտված է վախի մթնոլորտ սերմանելու և դաշինքի գործողությունները խաթարելու համար»,- հայտնեց ՀՀԿ փոխնախագահը:
Նրա խոսքով՝ նաև հանրապետության ոստիկանության տարբեր բաժանմունքներ են հրավիրվում ազդեցիկ մարդկանց և նրանց հետ տանում են պրոֆիլակտիկ զրույցներ՝ նրանց ասելով՝ որ իրենց խելոք պահեն, միևնույնն է իշխանությունները հաղթելու են:
«Պրոֆիլակտիկ զրույցի ժամանակ ոստիկանությունը քաղաքացուն ասում է.«Մեկ է, մենք կրելու ենք ու հետո դու քո հալը կտեսնես, հանգիստ մնա մի խառնվի, մի աշխատի քարոզչությամբ մի զբաղվի ընտրություններով մի զաբաղվի, կհանդիպենք հունիսի 21-ից հետո»,-ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը:
Արմեն Աշոտյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազությունն էլ իջեցրել է հրահանգ իր բոլոր ստորաբաժանումներին և նախորդ օրը գիշերվանից դատախազություններ են հրավիրվում տարբեր համայնքների ղեկավար անձնակազմեր, դպրոցի տնօերններ և նրանց հետ տարվում են սպառնալիքով լի զրույցներ:
«Նրանք սպառնում են. «Եեթ քեզ խելոք չպահես, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին աշխատես, ապա գիտես, մեր համար 5 րոպեի հարց է քո վրա քրեական գործ սարքելը»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. «Պատիվ ունեմ» դաշինքում է մեր անվտանգային համակարգի վերականգնման համար անհրաժեշտ լավագույն թիմը
- «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները ներկա են գտնվել նորապսակ զույգի ամուսնության արարողությանը,
- «Նման գործողությունները դիտարկում ենք «Պատիվ ունեմ» դաշինքի հրապարակային գործունեությունը խոչընդոտելու հերթական անթաքույց փորձ»
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը Շիրակի մարզում է
- «Պատիվ ունեմ» դաշինքը Կոտայքի մարզում է
- Կրեատիվ կլինի ամփոփման շրջանը. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան