Աշխարհում չկա այդպիսի քաղաքական վիագրա, որը կարող է բարձրացնել կապիտուլյանտի ընկած վարկանիշը. Արմեն Աշոտյան
«Աշխարհում չկա այդպիսի քաղաքական վիագրա, որը կարող է բարձրացնել կապիտուլյանտի ընկած վարկանիշը»,- ասուլիսում հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով նախորդ օրվա իրադարձություններին՝ Աշոտյանը շեշտեց, որ դրանցով Նիկոլ Փաշինյանը հերթական մեխը խփեց սեփական դագաղի վրա:
Նա հայտնեց, որ նախորդ օրը մամուլը ողողված էր տեղեկատվությամբ, թե ինչպես է օգտագործվում վարչական ռեսուրսը «մարդ քերելու և հանրահավաքին լցնելու համար»:
«Այդ տաքանքների համար սեփական ժողովրդի վրա ազդելու հնարավորությունը սահմանափակվում է այդ ժողովրդից մասսովկա, դեկորացիա ստանալու և այդ ֆոնին բեմի վրա ծղրտալու համար»,- նկատեց ՀՀԿ փոխնախագահը և հայտնեց, որ անձամբ բերման ենթարկելու մասին տասնյակ ահազանգեր է ստացել, մասնավորապես՝ Վարդենիսից և Ալավերդուց:
Արմեն Աշոտյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ըստ հրապարակումների այդ հանդիպումներին բերման են ենթարկվել նաև հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող մարդկանց և հիշատակեց Սևանի հոգեբուժարանի հիվանդների օրինակը:
«Հոգեկան առողջության խնդիրեներ ունեցող մարդկանց իրենց կամքից դուրս, քանի որ նրանք կամք չեն կարող ունենալ, և բերել քաղաքական միջոցառմանը, քաղաքական թրաֆիկինգ է»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը և ընդգծեց, որ անգամ նման միջոցառումների դեպքում Հանրապետության հրապարակը չի հաջողվել լցնել:
Նրա խոսքով, նախորդ օրն՝ անգամ Նիկոլ Փաշինյանի մոտ կանգնած մարդիկ խոսում էին հանրահավաքին մասնակից ընդամենը 21 հազար մարդու մասին:
Աշոտյանը տեղեկացրեց, որ նախորդ օրը տասնյակ դպրոցի տնօրեններ են զանգել իրեն և հայտնել, որ իրենց բեման են ենթարկել հանրահավաքին, բայց դա ոչինչ չի նշանակում, իրենք քվեարկելու են «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:
«Երեկվա հանրահավաքը քաղաքական իմպոտենցիայի և տկարության ամենատեսանելի արտահայտություններից մեկն էր»,- հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանական իրավապահ համակարգի եռյակը՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և Գլխավոր դատախազությունն անցել են պատժիչ գործողությունների. Արմեն Աշոտյան
- «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները ներկա են գտնվել նորապսակ զույգի ամուսնության արարողությանը,
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը Շիրակի մարզում է
- Կրեատիվ կլինի ամփոփման շրջանը. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ
- Արշավիր Ղարամյան. Նշածս գերնպատակներն ունակ են կյանքի կոչելու«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան