Արմեն Մինասյան. Այս վիճակը հաղթահարելու համար պետք է անտինիկոլական ուժեղ, ամուր կոալիցիա
«Թիվ մեկ բանը, որ պետք է անել հունիսի 20-ին, այն է գնալ տեղամաս ու իրացնել ընտրելու իրավունքը»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հորդորում է քաղաքագետ, Anitnikol նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Մինասյանը։
Նա խոստովանում է, մինչ այս նա երկու անգամ է մասնակցել քվեարկության, իսկ այս անգամ ինչ էլ լինի, մասնակցելու է քվեարկության՝ հօգուտ Հայաստանի, ընդդեմ Նիկոլի։
«Ես ինձ համար կայացրել եմ որոշում, միանշանակ քվեարկելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին։ Դրա համար ունեմ երկու պատճառ, առաջինը, զուտ մարդկային է, ես երկար տարիներ աշխատել եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, փայլուն պատկերացնում եմ նախագահ Սարգսյանի՝ խնդիրներ լուծելու կարողություններն ու պատկերացումները։ Մյուսը մասնագիտության բերումով է, ես հասկանում եմ, որ այս վիճակը հաղթահարելու համար պետք է անտինիկոլական ուժեղ, ամուր կոալիցիա»,- ասաց Արմեն Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ». Վերջին այցելությունը «Նիկոլի չարի թանգարան»
- Շատ կարևոր է, որ կարողանանք վերականգնել համերաշխությունը, հանրային էթիկան. Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Օգնեք մեր երկիրն ազատել այս գարշահոտող քաղաքական դիակից
- Վլադիմիր Գասպարյան. Քվեարկելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին
- Քաղաքագետ. «Պատիվ ունեմ» դաշինքում է մեր անվտանգային համակարգի վերականգնման համար անհրաժեշտ լավագույն թիմը