Հունիսի 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմութունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ էդմոն Մարուքյանը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը տեսաուղերձ է հղել քաղաքացիներին
Տեսաուղերձում ասվում է.
«Հայոց պատմությունը ցույց է տալիս, որ երբ մեր իշխանական տներն արտաքին սպառնալիքները թողած միմյանց դեմ են պայքարել ու կռվել, թշնամին օտվելով այդ իրավիճակից հարձակվել է մեր պետականության, թագավորության վրա և անկում են ապրել հա՛մ թագավորությունը, համ էլ իշխանական տները:
Հարյուրամյակներ անց մեր ժողովուրդը ձեռք է բերում պետականություն: Այդ օրերից 30 տարի անց հայ ժողովուրդը կրկին պառակտված է՝ իրար ատող խմբերով իրա դեմ պայքարելով, և թշնամին կրկին օգտվում է ներքին պառակտվածությունից ու թուլությունից և, կրկին հայ ժողովուրդն իր պատմությունից դասեր չքաղելով, պայքարում է իրար դեմ՝ ատելության, բռնության քարոզչություն իրականացնելով, որն ըստ էության հասել է իր գագաթնակետին:
Հունիսի 20-ի հնարավորություն է ստեղծվել պատմութունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը, ատելությանը, բռնության քարոզին և այս անհաշտ միջավայրին:
Սիրելի՛ հայրենակիցներ, հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր, վերցրեք թիվ 9-ը և ասեք, որ դուք համերաշխության, համախմբման և երկրի ներսում հաշտությունը վերականգնելու կողմանկից եք ևր մենք ձեր լիազորությամբ կձևավորենք ազգային միասնության կառավարություն, որը երկիրը դուրս կհանի այս ծանր, բարդ իրավիճակից դեպի զարգացման հուն, աստված պահապան բոլորիս»:
Հարակից հրապարակումներ`
- «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որը չարտագաղթելու պլան է ներկայացրել. Էդմոն Մարուքյան
- «Լուսավոր Հայաստանը» կոնկրետ մրցակից է դառնում որոշ ուժերի համար. Անի Սամսոնյան
- Մերը հաշտության ճանապարհն է. Էդմոն Մարուքյան
- «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին քսան համարները
- «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան