Ձերբակալումը ակնհայտ ապօրինի է. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Ընտրությունների վերահսկման կոմիտեն տեղեկություն է ստացել այն մասին, որ շրջանցելով Ընտրական օրենսգրքի հստակ պահանջը՝ ձերբակալվել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձ։ Կոմիտեից հայտնում են, որ առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ դա հնարավոր էր կատարել միմիայն, եթե այդ անձը բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
Տվյալ դեպքում ձերբակալումը տեղի է ունեցել այդ անձի բնակարանում մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո: Այսինքն ակնհայտ է, որ խոսք լինել չի կարող հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո բռնված լինելու մասին:
Նման ձերբակալումը ակնհայտ ապօրինի է, իսկ այդ ձերբակալումն իրականացրած անձն ակնհայտ անեցել է իր պաշտոնեական լիազորությունները: Կոմիտեից նշում են, որ ձերբակալումն իրականացրած պաշտոնատար անձի այդ արարքը ենթակա է քրեական պատասխանատվության ՀՀ քր.օր-ի 309-րդ հոդվածով:
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ակնկալում է դատախազության հրատապ արձագանքը իրավունքի խախտումը վերացնելու, ինչպես նաև նշված պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում ենք վերացնել խախտումը. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Եղեգնաձորում ոստիկանները պահանջել են չնկարահանել Փաշինյանի սակավամարդ հավաքը․Ընտրությունների վերահսկման կոմիտե
- ՔՊ-ի պատասխանատուների «երաշխավորած» անձանց դիմումները բավարարվում են, իսկ մյուսներինը՝ մերժվում. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- ՔՊ-ն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Վարչական ռեսուրսի հերթական չարաշահման դեպքը՝ ՔՊ-ի կողմից. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- ՔՊ-ն քարոզարշավին չարաշահել է վարչական ռեսուրսը. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին