Թադևոս Ավետիսյան. Մնաց 2 օր. չոր թվեր՝ երկիրն անդունդ գլորելու և դուրս բերելու մասին
«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ, իրավագետ Թադևոս Ավետիսյանն իր հերթական հոդվածում ներկայացրել է տնտեսական ցուցանիշերը.
«2020թ.-ը 2017թ.-ի համեմատ տարեկան միջինը.
- ՀՀ պետական պարտքն աճել է 9 տոկոսով,
- ՀՀ արտաքին պետական պարտքն աճել է 3,5 տոկոսով,
- համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) աճել է 1,8 տոկոսով,
- ՀՀ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է 1,2 տոկոսային կետով,
- սպառողական միջին գներն (ՍԳԻ) աճել է 2,2 տոկոսով,
- միջպետական միգրացիայի բացասական մնացորդը (միջին տարեկան) կազմել է –17000,
- առանց գնաճի հաշվառման՝ իրականում ՀՆԱ-ն նվազել է՝ 0,4 տոկոսով,
- ՀՀ պետական բյուջեի եկամուտները աճել են 7,4 տոկոսով,
- գործազրկությունը չի նվազել։
ՀՀ պետական ընդհանուր պարտքը 2018թ․-ի հունվարի համեմատ 2021թ․-ի մարտին աճել է 40,4 տոկոսով։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2017թ․-ին եղել է 58,9 տոկոս, իսկ 2020թ․-ին դարձել է 67,3 տոկոս։
2018-2020թթ․ արձանագրվում է նաև կապիտալի փախուստ ՀՀ-ից՝ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի կայուն նվազում։ 2019թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը 2018թ․ համեմատ կրճատվեց 30 միլիարդ դրամով։ 2020թ․ աննախադեպ էր նախորդ 25 տարիների համեմատ՝ գրանցվեց օտարերկրյա ուղղակի ներդրումների արդեն բացասական զուտ ներհոսք՝ 7,1 միլիարդ դրամի չափով։
2007թ․-ը 1997թ․-ի համեմատ տարեկան միջինը․
- ՀՆԱ-ն աճել է 10,5 տոկոսով,
- ՀՀ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է 2,8 տոկոսային կետով,
- միջպետական միգրացիայի բացասական մնացորդը (միջին տարեկան) կազմել է –9000,
- ՀՀ պետական բյուջեի եկամուտները աճել են 45 տոկոսով,
- գործազուրկների թվաքանակը նվազել է շուրջ 8500-ով։
1997-2007թթ․-ին օտարերկրյա ներդրումներն աճել են ՀՆԱ-ի աճին համապատասխան։ 1992թ․-ից հետո առաջին անգամ 2004թ․-ին ուղևորափոխադրումների հաշվեկշիռը դարձել է դրական՝ +2,1 հազար։
Ովքեր իրենց ապագան տեսնում են Հայաստանում, նրանց համար ընտրությունը հստակ է և պարզ․
ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ «Հայաստան» դաշինք»։
Հարակից հրապարակումներ`
- Թադևոս Ավետիսյան. Անհայրենիքները եկան իշխանության ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հեռանում են՝ ամեն երրորդն է աղքատ
- Պետական կառավարման համակարգի կազմաքանդմանը մնաց 4 օր. Թադևոս Ավետիսյան
- Թադևոս Ավետիսյան. Մնաց 6 օր․ կե՛ղծ խոստումների, տապալվածների՛ եռամյա սև էջը փակվում է
- Թադևոս Ավետիսյան. Իշխանական խմբակի «ոսկեդարը»՝ կեղծ խոստումներն ու 2019 թ-ի իրականությունը
- Թադևոս Ավետիսյան . 2020թ․ պետական բյուջեի ձախողված կատարողականը
- Թադևոս Ավետիսյան. Գնացել ես հանձնած հայրենիքի պատառները տեսնես, որ ի՞նչ անես
- Թադևոս Ավետիսյան. Ոլորտի պատասխանատուները պարգևատրվում են ձախողումների համար
- Թադևոս Ավետիսյան. Մեր երկրի տնտեսությունը հյուծվում է օր-օրի
- Թադևոս Ավետիսյան. Կառավարությունը հետևողականորեն պատժում է վարկի բեռի տակ կքած գյուղացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան