ԿԲ. Հունիսի 7-13-ը բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 60 մլրդ դրամ
Կենտրոնական բանկը հրապարակել է ամփոփ տվյալներ հունիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին.
Այսպես.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 127,989,065 ԱՄՆ դոլար 513.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109,712,356 ԱՄՆ դոլար 516.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,200,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 514.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,731,925 եվրո 618.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 22,320,354 եվրո 624.60 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,745,116,388 ՌԴ ռուբլի 7.10
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 807,739,841 ՌԴ ռուբլի 7.21 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 60 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.5 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
- ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ 97 մլն դոլար
- ԿԲ. Հինգ օրում ներբանկային շուկայում գնվել է մոտ 98 մլն դոլար
- ԿԲ. Տվյալներ՝ անցնող շաբաթվա ընթացքում իրականացված գործարքների մասին
- ԿԲ. Անցնող շաբաթվա ընթացքում բանկերի կողմից գնվել է 134.4 մլն դոլար
- ԿԲ. Մայիսի 3-7-ը ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 94 մլն ԱՄՆ դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան