Մեր թիմն ի զորու է պարգևելու անվտանգ ու հզոր Հայաստան․ Մխիթար Զաքարյան
Մեղրիի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Մխիթար Զաքարյանը դիմել է համայնքի բնակիչներին, ասելով․
«Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,
Ընդամենը երկու օրից խորհրդարանական ընտրություններն են, եկել է կողմնորոշվելու և վճռական քայլ անելու պահը: Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր հայրենիքը հայտնվել է բարդագույն իրավիճակում` քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային խոր ճգնաժամում:
Հարգելի’ մեղրեցիներ, մեր հայրենիքի ապագան մեր ձեռքերում է, մոտենում է ճշմարտության ժամը:
Համոզված եմ, որ այս վճռական պահին բոլորս մի կողմ ենք թողնելու մեր ամբիցիաները, մանր ու մեծ տարաձայնություններն ու հակասությունները, քանզի նժարին է դրված մեր պետականության խնդիրը և շարժվելու ենք միայն ողջամտությամբ ու ազգապահպանության մեծագույն նպատակով։
Ես, որպես Մեղրի համայնքի ղեկավար, որին դուք ճանաչում եք և որի համար հայրենիքի շահը գերակա է ցանկացած ամեն ինչից, դիմում եմ ձեզ սատարելու ինձ և հունիսի 20-ին ձեր քվեն տալու N24-ին՝ «Հայաստան» դաշինքին:
Հարգելի մեղրեցիներ, ապավինելով ձեր սթափությանն ու ողջամտությանը խնդրում եմ` կրկին անգամ վստահել` ձեր քվեն տալով ինձ: Մեր թիմն ի զորու է պարգևելու անվտանգ ու հզոր Հայաստան»:
Հարակից հրապարակումներ`
- Մեղրիի քաղաքապետ. Բանակցողների մեջ չկա հայկական շահը ներկայացնող
- Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ազատ արձակվեց
- Սա ողջամիտ ենթադրություն է տալիս կարծիք ձևավորելու առ այն, որ սա ուղղակի քաղաքական պատվեր է. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
- Տղանե՛ր, դուք մեկնում եք՝ իրականացնելու ձեր հայրենապաշտպան առաքելությունը․ Մխիթար Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան