«Պատիվ ունեմ». Վերջին այցելությունը «Նիկոլի չարի թանգարան»
Նախընտրական քարոզարշավի վերջին օրը «Պատիվ ունեմ» դաշինքը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որը վերնագրված է «Վերջին այցելությունը «Նիկոլի չարի թանգարան»։
Տեսանյութում դաշինքի ներկայացուցիչներն աղյուսով կոտրում են ապակին, որի վրա գրված են այս իշխանությունը բնորոշող բառեր՝ սուտ, կոռուպցիա, տգիտություն, ագրեսիա, պառակտում, ատելություն, անձի պաշտամունք, պատվազրկում, հոռետեսություն, դավաճանություն, նիկոլիզմ, պոպուլիզմ։
«Պոպուլիզմը կործանեց Հայաստանը, պոպուլիզմին պետք է վերջ տանք»,- ասում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու «պոպուլիզմ» գրությամբ ապակու վրա նետում վերջին աղյուսը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Վաղը չէ մյուս օրը եկեք, դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները
- Սերժ Սարգսյան. ՀՀԿ-ն մի ցանկություն ունի՝ ստեղծել քննիչ հանձնաժողով
- Արթուր Վանեցյան. Ուսապարկերի ժամանակաշրջանն արդեն պատմություն է
- Արթուր Վանեցյանը և Սերժ Սարգսյանը Գյումրիում հանդիպել են գերեվարված զինծառայողների ծնողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան