Ռոբերտ Քոչարյան. Ամեն ինչ լավ է լինելու
«Մենք այն թիմն ենք, որ ի տարբերություն օրվա քաղաքական ղեկավարությանը, ունի փորձ, ունի գիտելիքներ, վճռականություն և կամք»,- Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքում հայտարարեց Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկորրդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ այսօրվա քաղաքական վերնախավը պիտանի է միայն մի բանի համար՝ կարող է միայն որպես վատ օրինակ ծառայել։
«Ուրիշ ոչինչ։ Ուրեմն վստահեք մեզ, հնարավորություն տվեք մեզ ստանձնել պատասխանատվություն երկրի ապագայի համար, առաջ մղել երկիրը բոլոր ուղղություններով, վերակառուցել հզոր բանակ, աճող տնտեսություն, լինել կառավարություն, վարչապետ, ղեկավար, ինչ կուզեք ասեք, ողջ ժողովրդի համար, ոչ թե յուրայինների։ Սա է մեր նպատակը։ Ուրեմն ամսի 20-ին՝ համար 24։ Բացի քվեարկելուց բոլորս պայքարում ենք մեր ձայների համար։ Մենք պետք է հերթապահություն սահմանենք ամբողջ գիշերը, որ չգողանան մեր ձայները, քանի որ այս սրիկաներն ընդունակ են ամեն ինչի»,- ասաց ՀՀ երկորրդ նախագահը։
Նրա խոսքին հետևեցին «Քո-չար-յան, Քո-չար-յան» վանկարկումներ։
«Սիրելի ժողովուրդ, ուրեմն բոլորս միասին դեպի ուժեղ Հայաստան, դեպի ուժե՛ղ Հայաստան։ Շնորհակալություն ձեր ցավը տանեմ։ Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդ»,- ելույթն ամփոփեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն։
Ելույթի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ բեմահարթակում են նաև իր ընտանիքի անդամները։
«Հրավիրում եմ Լևոնին ու Սիրուշոյին։ Նա ձեզ բան ունի ասելու։ Իմ ընտանիքը մեծ է, ուղղակի ընտանիքիս մի փոքր մասն է այստեղ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ հայտնի երգչուհի Սիորւշուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի կինն է։
Հրապարակում հավաքվածները Սիրուշոյին դիմավորեցին ծափողջույներով, բացականչություններով։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» դաշինքի հանրահավաքին Սիրուշոն հայրենասիրական երգերից հատվածներ կատարեց
- Իշխան Սաղաթելյան. Մեր յուրաքանչյուր բառի և տառի համար պատասխան ենք տալու և հաշվետու ենք լինելու
- Դաշինքում միավորվել են ազգային գաղափարախոսությունը, կամքը, վճռականությունը և ձեր քվեն. Վահե Հակոբյան
- Ռոբերտ Քոչարյան. Մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով
- Հունիսի 20-ից հետո կառավարության շենքը լինելու է մեղվի փեթակ. Գեղամ Մանուկյան
- Աննա Գրիգորյան. Հունիսի 20-ին ջնջվելու են բոլոր բաժանարար գծերը, պետությունը մեկն է բոլորիս համար
- Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին