Մեզ ծանր և դժվարին աշխատանք է սպասվում՝ երկիրը ծնկած վիճակից կրկին ոտքի կանգնեցնելու համար․ Սերժ Սարգսյան
Մենք ապրում ենք բարդ ժամանակաշրջանում։ Այս մասին քարոզարշավի վերջին օրը՝ իր ելույթում նշել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանություններն իրենց կառավարման երեք տարիների ընթացքում գլխիվայր շուռ են տվել այն արժեքները, որոնք եղել են մեր ժողովրդի, պետության զարգացման ու առաջընթացի հիմքում։
«Սուտը ներկայացրել են՝ վերջին ճշմարտություն, անաստվածությունը՝ որպես ազգային հավատ, կոռուպցիան, թալանը՝ իրենց աշխատանքի արդար փոխհատուցում, թշնամուն խայտառակ պարտվելը՝ որպես հպարտության առարկա և այսպես շարունակ»,- ասաց Սարգսյանն ու շարունակեց․
«Չնայած մեր բազմաթիվ զգուշացումներին, դյուրահավատ ժողովրդի մի մասը հեշտորեն կուլ տվեց այս խայծն ու հավատաց սրանց։ Ձեր աշխատանքի ամբողջ դժվարությունը հենց դրանում է ՝ մոլորված ժողովրդին փաստերով ցույց տալ իրականությունը, որ առանց չափազանցության ազգովի կանգնած ենք անդունդի եզրին և ետ չդառնալու, չսթափվելու դեպքում հետևանքներն անդառնալի են լինելու»։
Ամփոփելով քարոզարշավը, Սերժ Սարգսյանն ասաց, որ մարզային այցելությունների ժամանակ նկատել է քարոզարշավի սկզբում և վերջում մարդկանց տրամադրությունների զգալի փոփոխություններ։
Միաժամանակ նա նշեց, որ շատերը ճիշտ են կողմնորոշվել և պատրաստ են ընտրել անվտանգ, խաղաղ, արժանապատիվ և աշխարհի հետ համաքայլ զարգացող ուժեղ Հայաստանի հանրապետությունը, որը կարող է ապահովել «Պատիվ ունեմ» դաշինքը։
«Մեզ ծանր և դժվարին աշխատանք է սպասվում՝ երկիրը ծնկած վիճակից կրկին ոտքի կանգնեցնելու համար։ Դուք պետք է պատրաստ լինեք դրան՝ հանուն իրենց կյանքը մեր հայրենիքի համար զոհած նահատակների հիշատակին, հանուն նրա, որ մենք հայ մնանք և հզոր հայրենիք ունենանք»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը և ընդգծեց, որ կլինի իր թիմի կողքին այդ դժվարին ճանապարհին։
«Ես քաղաքական խրամատը լքողը չեմ, այնպես, ինչպես պատերազմի ժամանակ չեմ լքել մեր երկրի պաշտպանության խրամատը։ Վստահ եղեք, որ պատվով սկսած գործը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու»,- իր խոսքում նշեց Սարգսյանը։
Այնուհետև նա դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ ասաց.
«Հունիսի 20-ին ամեն ինչ Ձեզնից է կախված։ Դուք եք որոշելու, թե ինչպիսին է լինելու մեր պետության ապագան կամ, առանց չափազանցության, պետություն այլևս լինելու է, թե՝ ոչ։ Ապավինում եմ Ձեր ողջամտությանը։ Ձեր քվեարկությունից է կախված Արցախը կմնա հայկական, թե՝ ոչ։ Դուք պետք է երկու օրից որոշեք՝ արդյոք Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը, Վայոց Ձորը կլինեն պաշտպանված, թե՝ ոչ»։
Դիմելով դեռևս չկողմնորոշված քաղաքացիներին, Սերժ Սարգսյանը նշեց, որ երեք տարիների ընթացքում այս իշխանությունները միայն խաբել են, գեղեցիկ խոսքերով թմրեցրել, ավերել երկիրը։
«Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր, գնալ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և իմ մարտական ընկերներին ասել, որ Հայրենիքը, որի համար իրենց կյանքը տվեցին, փրկված է՝ փրկված է վախկոտ, դավաճան, օտարի շահերը սպասարկող իշխանություններից, և մենք պատվով պահելու ենք մեր հող հայրենին»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. ՀՀԿ-ն մի ցանկություն ունի՝ ստեղծել քննիչ հանձնաժողով
- Արթուր Վանեցյանը և Սերժ Սարգսյանը Գյումրիում հանդիպել են գերեվարված զինծառայողների ծնողներին
- Անհայտ կորածների թիվը 1064 է, այս ստահակը ԱԺ-ում հայտարարում է, որ 321 է. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Այդ փաստաթղթի համաձայն, կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնությունը
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Արարատի մարզում է
- Սերժ Սարգսյան. Երևի ուզում է՝ մի անգամ մուրճը ձեռքից վերցնեն, գլխին տան
- Սերժ Սարգսյան. Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել
- Սերժ Սարգսյան. Առանց մարտունակ բանակի հնարավոր չէ նորմալ ապրել ու զարգանալ
- Սերժ Սարգսյանը Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցում
- Սերժ Սարգսյան. Անկլավների հարց Հայաստանի որևէ իշխանություն չի քննարկել
- Սերժ Սարգսյանը պատմել է՝ ինչ է խոսել Օնիկ Գասպարյանի հետ
- Բակային այցերից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանը շախմատ է խաղացել
- Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը հարգանքի տուրք են մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
- Հատկապես Վայոց Ձորում պետք է հիշենք, որ Հայաստանի անվտանգության խարխլումը սկսվեց այստեղից. Սերժ Սարգսյան
- «Գալու է ժամանակը, որ կազինոների մասին ստերը մտցնելու ենք իր բերանը». Սերժ Սարգսյան
- Յուրաքանչյուրս պարտավոր է «պողպատյա հեղափոխությանը» դեմ տալ վահան և դագանակ՝ քշելու պողպատյա գործիքը մեր դեմ օգտագործողներին. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունն իր նպատակին ամբողջությամբ ծառայեց. Արմեն Աշոտյան
- Սերժ Սարգսյան. Եթե ինքը զինվորին հարգում է, թույլ կտա՞, որ ադրբեջանցին գա ու գերի վերցնի՞ զինվորին, ծաղրի՞ նրան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան