Դաշինքում միավորվել են ազգային գաղափարախոսությունը, կամքը, վճռականությունը և ձեր քվեն. Վահե Հակոբյան
«Սիրելի ժողովուրդ, շատ-շատ գործ կա անելու և բոլորս ուս-ուսի տված ձեռքներս քշտած 24 ժամ պետք է աշխատենք, որ ուղղենք մեր երկրի ողնաշարը»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Նա նկատեց, որ խնդիրները շատ են, բայց դրանք միավորվում են երեք խմբի՝ անվտանգության, տնտեսական կայուն զարգացման և արդարության մեջ, որը դաշինքը խոստանում է ապահովել:
«Դաշինքում միավորվել են ազգային գաղափարախոսությունը, կամքն ու վճռականությունը, իհարկե, հաղթական ուղին, բայց այդ բանաձևին պակասում էր ևս մեկ բաղադրիչ, այն ձեր քվեն է, որն այստեղ է»,- հայտարարեց Վահե Հակոբյանը:
«Հայաստան» դաշինքի անդամը հայտնեց, որ հունիսի 20-ին մերժելու են սուտը, կեղծիքը, դավաճանությունը և քվեարկելու են հօգուտ արժանապատիվ ապագայի և ուժեղ Հայաստանի:
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 20-ից հետո կառավարության շենքը լինելու է մեղվի փեթակ. Գեղամ Մանուկյան
- Քանի Նիկոլ Փաշինյանը իշխանության է՝ պարտություններն ու պրոբլեմները չեն դադարելու. Արման Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան