Մահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին
Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում հունիսի 16-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում միմյանց են բախվել «Վազ 21074» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ «Վազ 21074» ավտոմեքենայի վարորդը նեղ մասնագիտական բուժօգնության համար Երևան քաղաք տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են նմուշներ, նշանակվել է դատատոքսիկոքիմիական, դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան