Քաղաքական 09:15 19/06/2021 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Ես ընտրելու եմ մեր պետության փրկության հույսը

Քաղաքական-հասարակակն գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ավարտվեց մեզ պարտադրված «ընտրությունների» քարոզարշավը։ Ես արդեն գրել եմ նրա մասին, որ մեզ սպասում են ոչ թե դասական իմաստով խորհրդարանական ընտրություններ, այլ մեկ ճակատագրական Ընտրություն։ Ընտրություն, որով մենք ընտրելու ենք մեր ազգային պետության կազմալուծման ու վասալական միավորի վերածվելու, և այդ պետության վերականգման շանսի մեջ։

Որքան էլ փորձի մարդկանց ուղեղները լվանալ պաշտոնական քարոզչությունը, սա ընտրություն չի լավի և վատի, սևի և սպիտակի, անցյալի և ապագայի միջև։ Սա ընտրություն է ինքնակործանման և ինքնապահպանման միջև։ Պատմությունը դեռ պատասխան կտա բազմաթիվ այն մութ հարցերին, որոնք իր հետևից թողում է այսօր իր հոգևարքն ապրող, բայց իշխանությունից համառորեն կառչող նեոբոլշեվիկների կույտը։

Օրինակ՝ ինչպես նրանց հաջողվեց բացարձակ անարյուն իշխանության գալ Հայաստանում, երբ մեր բոլոր հարևան երկրներում ցանկացած իշխանափոխություն բռնությամբ է ուղեկցվել։ Եվ ովքեր էին, որ երաշխավորեցին այդ իշխանության անարյուն հանձնումը պետական կառավարման ցանկացած փորձից զուրկ այս նորելուկների խառնամբոխին։

Կամ, ինչու նրանք համառորեն մեր երկիրը տարան պատերազմի, երբ նրանց նախորդները, իրենց ողջ թերություններով հանդերձ, փորձում էին խուսափել պատերազմից, և թշնամուն պահել դիվանագիտական պայմանավորվածությունների դաշտում։ Եվ ինչու, երկիրը գիտակցված տանելով պատերազմի, նրանք ժողովրդին մինչև վերջին օրն էլ այդ պատերազմին չէին պատրաստում։

Եվ կամ ինչու այդ պատերազմը անփառունակ ձախողելով, հսկայական մարդկային ու նյութական կորուստներ տալով մարտադաշտում, համառորեն խուսափում էին զինադադարից, թույլ տալով թշնամուն ընդհուպ մոտենալ Շուշիին, իսկ Շուշիին հետ գրավելու իրական շանսից օգտվելու փոխարեն, կանգնեցրին արդեն սկսված հակահարձակման օպերացիան և գնացին խայտառակ, իրավիճակին անհամաչափ կապիտուլիացիայի։

Եվ կամ ինչու արդեն պատերազմից հետո, պարբերաբար բանավոր պայմանավորվածությամբ տարածքներ էին հանձնում թշնամուն, դիմացը ոչ մի բան չստանալով, և շարունակում են հիմա էլ հանձնել, այն դեպքում երբ թշնամին նույնիսկ չի վերադարձնում մեր գերիներին, թեև մենք նրան առանց կռվի արդեն չորս շրջան ենք նվեր տվել։

Եվ կամ ինչն է պատճառը, որ այս անփառունակ իշխանությունը իր դեմ է հանել  բանակի հրամանատարությանը, դիվանագիտական կորպուսին, հիմնական համալսարաններին և գիտական հաստատություններին, Հայ առաքելական եկեղեցուն, Արցախի և Սյունիքի բնակչությանը համատարած, հիմա էլ արդեն աջ ու ձախ սպառնում է «մուրճով» մնացածներին: Ինչ է դեռ պետք, որ այդ մնացածների աչքերը բացվեն, և մարդիկ հասկանան, որ սա համատարած խաբեություն էր, դրսից պարտադրված «գունավոր հեղափոխություն« մեր պետության ողնաշարը կոտրելու համար, և եթե իրենց հերթը դեռ չի հասել նրա մսաղացի մեջ հայտնվելու, չի նշանակում, որ ապագայում չի հասնելու։

Շատերը կհակաճառեն, որ մեր պետության մարմինը տեղից հիվանդ էր, կոռուպցիայի քաղցկեղով վարակված, և մարդիկ հավատացին նոր իշխանությանը՝ որպես վերջին հույս և դարման։ Այդպես էլ կար, բայց ստացվեց հակառակը՝ բուժելու փոխարեն, մեր պետությունը այժմ հասցվել է մահամերձ  վիճակի, և իր կյանքը հիմա մազից է կախված։ Եթե նորից վստահենք նույն շառլատան «բժշկին«, մեծ հավանականությամբ ականատես կլինենք մեր պետության վերջնական մահվանը, ինչպես դա եղել է 100 տարի առաջ։ Հիմա էլ մեր աչքերի առաջ պատմությունը կրկնվում է, և մենք կարող են վերջնականապես կորցնել այն, ինչ մնացել է մեր հայկական հայրենիքից։

Ուստի կիրակի օրը, գնալով ԸՆտրության, ես ընտրելու եմ մեր պետության փրկության հույսը։ Թեև ընտրական հայտ ներկայացրած բազմաթիվ անձանց մեջ կան այնպիսիք, որոնց ես անձնապես համակրում եմ, իմ մեկ ձայնը ես կտամ այն ուժին, որն իր ռեսուրսներով և փորձառությամբ, առավել մեծ հնարավորությունն ունի նոր իշխանություն ձևավորել, և բոլորիս, ներառյալ հեռացող իշխանության կողմնակիցներին, շանս կտա կործանումից փրկել մեր պետությունը։

Հետո արդեն, երբ մենք փոքր ինչ հեռանանք անդունդի եզրից, կարելի է մտածել դասական քաղաքական պայքարի մասին, լինել իշխանություն կամ ընդդիմություն, քննադատել, վիճել և ընդդիմանալ։ Այս կիրակի սակայն, ես ընտրելու եմ մեր պետության փրկության հույսը, վճռականորեն տեր եմ կանգնելու իմ այդ մեկ ձայնին, ու փորձելու եմ նաև պաշտպանել շատերիդ արդար և հույսով լի ձայները։ Աստված պահապան Հայաստան աշխարհին, իսկ մեզ բոլորիս իմաստություն, ուժ ու եռանդ՝ ոտքի կանգնելու և վստահությամբ առաջ գնալու համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}