Արմեն Չարչյանի պաշտպան. Հիմա կա ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում
Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը տարածել են հայտարարություն, որտեղ ասված է.
«Ինչպես գիտեք Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատական ակտը պետք է հրապարակվեր այսօր ժամը՝ 20։00-ին, սակայն հրապարակումից առաջ ժամը՝ 19։34-ին դատավորի օգնականից տեղեկացանք, որ նշանակված ժամին որոշման հրապարակումը տեղի չի ունենալու, իսկ թե կոնկրետ երբ կհրապարակվի դատական ակտը դատավորի աշխատակազմից որեւէ տեղեկատվությու չի հաղորդվել եւ չի հաղորդվում մինչ այս պահը:
Այս ամենը թույլ է տալիս պաշտպանության կողմին ողջամտորեն ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում իշխանության համար ցանկալի որոշում կայացնելու առումով։ Սա եւս մեկ անգամ հաստատում է այն հանգաշանքը, որ պ-ն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
Հորդորում ենք դատավորին հավատարիմ մնալ իր երդմանը , մերժել բոլոր տեսակի չնշումները եւ գործել բացառապես օրենքով»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Դատարանը պետք է չտրվի ճնշումներին և րոպե առաջ հրապարակի որոշումը
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշման հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան
- Բոլորը, նաև ՀՔԾ քննիչները, գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է. Չարչյանի պաշտպան
- Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակվի ժամը 20։00-ին
- Արա Սաղաթելյան. Ռեժիմը հոգեվարքի մեջ է
- Դատարանի Ավան նստավայրի դիմաց բողոքի ակցիա է. «Իշխանության վերջին խռխռոցներն են»