1941 թ. հունիսի 22-ը գերմանացիների համար ամոթի օր է. Մերկել
Այն օրը, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, գերմանացիների համար ամոթի օր է: Գերմանիան ընդունում է իր պատասխանատվությունը նացիստական ռեժիմի հանցագործությունների համար, սա ներառում է կատարվածի մասին հիշողության պահպանումը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, շաբաթ օրը Գերմանիայի կառավարության կայքում տեղադրված տեսաուղերձում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մի քանի օրից` հունիսի 22-ին, տեղի կունենա նացիստական Գերմանիայի կողմից Խորհրդային Միության վրա հարձակման հիշատակի օրը: 1939 թ.Լեհաստանի վրա հարձակվելուց և Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծելուց հետո, հունիսի 22-ին Գերմանիան բացեց պատերազմի հաջորդ՝ սարսափելի երկրորդ գլուխը: Օրը մեր համար ամոթի առիթ է»,- ասել է Մերկելը:
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը գիտակցում է իր շարունակական պատասխանատվությունը նացիստական ռեժիմի հանցագործությունների համար: Սա ներառում է կատարվածի մշտական հիշողություն: Դա չպետք է մոռացվի, մենք պարտական ենք միլիոնավոր զոհերի և նրանց սերունդների առաջ: Այս պատասխանատվությունը մեծացնում է մեր պարտքը՝ աշխատելու հանուն խաղաղության և միջազգային կարգի՝ հիմնված կանոնների վրա»,- հավելել է կանցլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա