Էրիկ Ալեքսանյանը դատախազության հայտարարությունը բացարձակ սուտ է որակում
Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը, Արամ Վարդևանյանը տարածել են հայտարարություն, որտեղ ասված է.
«Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ իբր քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։
Տեղեկացնենք հասարակությանը, որ դա բացարձակ սուտ է։ Պարոն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան արձակուրդի պայմաններում առանց որևէ ծառայողական կախվացության իր գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը, սակայն ոչ այդ անհայտ աղբյուրից հրապարակված ձայնագրության մեջ արտացոլված խոսակցության բովանդակության փաստը։ Կարծում ենք, որ դրանց տարբերությունն ակնհայտ է։
Հա, ի դեպ պարոն Չարչյանը հաճախ է զրույց ունենում աշխատակիցների հետ ինչպես և յուրաքանչյուր հեղինակավոր բժիշկ։
Ուստի հորդորում ենք քրեական հետապնդման մարմիններին չգցել հասարակությանը մոլորության մեջ, գործել բարեխիղճ ձևով, րոպե շուտ դադարեցնել այս խայտառակությունը, հակառակ դեպքում հետայսու ստանալու են կոշտ պատասխաններ։ Մնացին ժամեր դատարանում հանդիպելու համար, պատրաստվեք»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդևանյան. Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին
- Պաշտպաններ. Վիճարկվել է Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափությունը
- Ընտրությունների վերահսկման կոմիտե. Չարչյանի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին