«Անցանկալի» քաղաքական ուժերի քվեաթերթիկների դարձերեսին նշումներ կատարել գրիչով կամ մատիտով. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել այն մասին, որ տեղամասային ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել «անցանկալի» քաղաքական ուժերի քվեաթերթիկների դարձերեսին դժվար տեսանելի նշումներ կատարել գրիչով կամ մատիտով՝ ձայները հաշվելիս այդ քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու նպատակով։
«Ընտրությունների վերահսկման կոմիտեն ընտրողներին կոչ է անում քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց առաջ երկու կողմից ուշադիր զննել այն, և գրիչով կամ մատիտով նշումներ հայտնաբերելիս պահանջել քվեաթերթիկների նոր փաթեթ, ինչպես նաև տեղեկացնել այդ մասին Ընտրությունների վերահսկման կոմիտեին (հեռախոս՝ 060601948 և 099690202)»,- հայտնում են կոմիտեից։։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրությունների վերահսկման կոմիտե. Չարչյանի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում
- Ձերբակալումը ակնհայտ ապօրինի է. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Պահանջում ենք վերացնել խախտումը. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Եղեգնաձորում ոստիկանները պահանջել են չնկարահանել Փաշինյանի սակավամարդ հավաքը․Ընտրությունների վերահսկման կոմիտե
- ՔՊ-ի պատասխանատուների «երաշխավորած» անձանց դիմումները բավարարվում են, իսկ մյուսներինը՝ մերժվում. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- ՔՊ-ն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան