Հայտնի է դարձել Կուզբասում ինքնաթիռի կործման պատճառը. Զոհերի թիվը հասել է 9-ի
Կուզբասում կործանված ինքնաթիռի շարժիչներից մեկը խափանված է եղել: Վայրէջքի մոտենալու ժամանակ այն բախվել է անտառի ծառերին: «ՌԻԱ Նովոստի»,-ին ասել է Արևմտյան Սիբիրի տրանսպորտի դատախազության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ L-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Պրոմիշլենովսկի շրջանի Ժուրավլևո գյուղի մոտակայքում: Զոհվածների թիվը հասել է 9-ի, իսկ վիրավորներինը՝ 10-ի:
«Առավոտյան ժամը 10:17-ին օդանավի անձնակազմը վայրէջքի մոտեցման ժամանակ հաղորդել է շարժիչներից մեկի անսարքության մասին և բախվել ծառերին»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա