Պարզ է, թե ինչ շոու է բեմադրում այս իշխանությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ինձ համար շատ պարզ է, թե ինչ շոու է բեմադրում այս իշխանությունը»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ պաշտպանների բողոքը մակագրվել է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը ձերբակալման որոշումն ապօրինի են որակում՝ նշելով, որ դրա հիմք հանդիսացած ձայնագրության մեջ Չարչյանի խոսքում որևէ հանցակազմ չկա։
Ըստ քաղաքագետի, նրանց պետք է մաքսիմալ հեղինակավոր, մաքսիմալ շատ ազդեցություն ունեցող և շատ մարդկանց լավություն արած մարդ, որպեսզի այդ մարդուն օգտագործելով հիմնավորեն հետագայում իշխանության զավթման իրենց օպերացիան, իբրև թե տեսեք բոլորին ներգրավել են ընտրակեղծարարության մեջ, բոլոր ռեսուրսը օգտագործում են և այլն։
«Ստեղծում են մի կերպար, հասարակությունը նման մարդկանց հանդեպ առավել զգայուն է, փորձում են «տուշոնկա օպերացիան» նկարահանեն հետագայում հղում անելու համար։ Իրենց պետք չէ ուղղորդման, պարտադրման, կեղծարարության փաստ, իրենց պետք է մի տեղեկատվական առիթ, որին կկարողանան հետագայում հղում անել՝ տեսեք պրոֆեսոր Չարչյանն է եղել, մյուսը, դրանով փաթեթավորեն իշխանությունը զավթելու իրենց մտադրությունը։ Որպեսզի ընտրություններում պարտվելուց հետո ցույց տան իբրև թե մասսայական կեղծարարություն է եղել։ Դա է պատճառը եղել։
Ի՞նչ է անում Փաշինյանը։ Ուզում է իր ագրեսիվ փոքրամասնության միջոցով ճնշել, վախեցնել, ստիպել հանրությանն ընդունել իր որոշումը, ագրեսիվ փոքրամասնության որոշումը և դա արվում է փաստացի տեղեկատվական գործողությունների ուղղորդմամբ»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանի Ավան նստավայրի դիմաց բողոքի ակցիա է. «Իշխանության վերջին խռխռոցներն են»
- «Իզմիրլյան» ԲԿ աշխատակազմ. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին
- Վարդևանյան. Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին
- «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու հարցով դատախազը դիմել է ԿԸՀ
- Պաշտպաններ. Վիճարկվել է Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափությունը
- Ընտրությունների վերահսկման կոմիտե. Չարչյանի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին