Պաշտպաններ. Վիճարկվել է Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափությունը
Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու «Իզմիրյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն հայտնի պրոֆեսոր Արմեն Չարչյանին։
Վերջինս հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի պնդելով, որ իր նկատմամբ իրկանացվում է բացառապես քաղաքական հետապնդում։
Մոտ մեկ ժամ առաջ իմ և փաստաբան Արամ Վարդևանյանի կողմից վիճարկվել է Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափությունը, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը մինչ այս պահը բողոքը չի մակագրել որևէ դատավորի, այն դեպքում երբ բողոքը պետք է քննվի ԱՆՀԱՊԱՂ, առավել ևս այն դեպքում երբ պարոն Չարչյանն ունի առողջական խնդիրներ, ուստի դատական իշխանությունը էլ ավելին պետք է նշված հարցը անհապաղ քննարկաման առարկա դարձնի, սակայն կրկնում ենք մինչ այս պահը դատարանից որևէ լուր չկա, ինչը նշանակում է որ գործ ունենք ոչ միայն քաղաքական հետապնդման հետ, այլև դատարանի նախագահի ակնհայտ անգործության հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրությունների վերահսկման կոմիտե. Չարչյանի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում
- Մայր Աթոռ. Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, հորդորում ենք իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել նրան
- Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Գեղամ Մանուկյան
- Պրոֆեսոր Արմեն Չարչյանը ձերբակալվել է․ Արամ Վարդևանյան
- Արմեն Չարչյան. Պետք է մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր, ռազմավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին