Վարդան Բալյան. Իմ ընտանիքին հարազատ մարդկանց մասին է խոսքը, ձեր քաղաքական ռազբորկաներին մի օգտագործեք չճշտված տվյալներ
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Մի քանի տեղ, այդ թվում` Հովսեփ Խուրշուդյանի գրառման մեջ հանդիպեցի տեղեկատվության, թե Արցախից Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքի հանրահավաքին մեկնող միկրոավտոբուս է վթարվել, և ուղևորներից մեկի վիճակը ծանր է։
Այո, իմ ընտանիքին հարազատ մարդկանց մասին է խոսքը, հաստատում եմ, որ վիճակը իրապես ծանր է, բայց իմ բարեկամները վթարվել են Երևանից Արցախ մեկնելու ժամանակ Քոչարյանի հանրահավաքի մեկնարկից ժամեր շուտ Սիսիանի շրջանի Սառնակունք բնակավայրի մոտակայքում։
Խնդրում եմ, Ձեր քաղաքական ռազբորկաներին մի օգտագործեք չճշտված տվյալներ և զերծ մնացեք շահարկումներից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան