«ՔՊ-ն շտաբի պետի մակարդակով խախտում է օրենքը»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը խախտել է Ընտրական օրենսգրքի՝ ընտրությունների նախորդ օրը քարոզչություն իրականացնելու արգելքի մասին պահանջը։
Ֆեյսբուքյան իր էջում նա փոխել է լուսանկարն ու հրապարակել քվեաթերթիկի այն համարը, որում գտնվում է իր կուսակցությունը։
Արձագանքելով սրան՝ քաղաքագետ, «Ոսկանապետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Թե բա լռության օր: Նախարարի ու իրենց շտաբի պետի մակարդակով են խախտում օրենքը տականքները: Մտածում են՝ սենց հնարավո՞ր է ինչ որ բան փրկել: Իհարկե ոչ: Սենց իրանք միայն հերթական անգամ ապացուցում են, որ տականք են: Որ պետության թշնամին են: Որ ազգադավ են:
Ճիշտ է՝ այդքանն իմանալու համար մեզ լրացուցիչ փաստարկներ պետք չէին: Բայց թող այս արձանագրումը լրացուցիչ մոտվացիա լինի ամենքիս համար, որ վաղը գնանք ու դավաճանների վերջը տանք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան