Երգչուհի MakSim-ը արհեստական կոմայի մեջ է
Երգչուհի Մարինա Աբրոսիմովան, որը հայտնի է MakSim բեմական անունով, արհեստական կոմայի մեջ է: «Գազոտա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Starhit-ը՝ վկայակոչելով Մոսկվայի հիվանդանոցներից մեկի աղբյուրը, որտեղ գտնվում է երգիչը:
«Ինչ-որ պահի հիվանդը խնդիրներ ուներ ինքնուրույն շնչառության հետ, քանի որ թոքերի ախտահարված մասն ավելացել էր և որոշվել է Մարինային մտցնել արհեստական կոմայի մեջ»,- ասել աղբյուրը:
Նրա խոսքով՝ ի սկզբանե բժիշկները փորձել են թոքերի ոչ ինվազիվ օդափոխություն իրականացնել, բայց դա երգչուհուն լիարժեք չի օգնել:
Այս տեղեկությունը հաստատել է նաև MakSim-ի ներկայացուցիչը:
«Մարինան գտնվում է արհեստական կոմայի մեջ: Ըստ ամենայնի, կորոնավիրուս է, բայց թեստերի արդյունքները բացասական են»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:
Ըստ նրա, բժիշկները բավականին դրական կանխատեսումներ են տալիս, արհեստական կոմայի անհրաժեշտություն կա, որպեսզի Աբրոսիմովան թթվածնի պակաս չզգա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երգիչ MakSim-ը հոսպիտալացվել է թոքաբորբով: Երգչուհու ռեժիսոր Մարգարիտա Սոկոլովան, «Գազետա ռու»-ին տված հարցազրույցում, ենթադրել է, որ Աբրոսիմովան կարող է ունենալ կորոնավիրուսային վարակ՝ չնայած COVID-19-ի թեստի բացասական արդյունքին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները