Իրանում քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռ է կործանվել
Իրանի հարավ-արևմուտքում նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռ է ընկել: IRNA գործակալության տարածած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Նշվում է, որ միջադեպի արդյունքում մեկ մարդ մահացել է, 11-ը վիրավորվել են:
Դեպքը տեղի է ունեցել Խուզեստան նահանգում, ասել է տարածաշրջանի նահանգապետ Քասեմ Սուլեյմանի Դաշտակին:
Հունիսի 18-ին Իրանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Ի սկզբանե նախատեսվում էր, որ քվեարկությունը պետք է դադարեցվեր կեսգիշերից առաջ, բայց իշխանությունները թույլ տվեցին, որ դա արվի մինչև հաջորդ օրվա ժամը 2.00-ը:
Ըստ նախնական պաշտոնական տվյալների, առաջատարն է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, որը հավաքել է ձայների ավելի քան 62%-ը՝ 28,6 միլիոնից 17,8 միլիոն: Ռաիսիի բոլոր մրցակիցները ճանաչել էին ընտրություններում նրա հաղթանակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են