Ընտրությունները դիտարկելու են 8 միջազգային կազմակերպություններ ու օտարերկրյա ՀԿ-ներ
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար Հայաստան են ժամանել ութ միջազգային կազմակերպությունների ու օտարերկյա հասարակակն կազմակերպությունների դիտորդներ։
ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, ընտրությունների ընթացքին հետևելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԱՊՀ դիտորդական առաքելության, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ԵԵԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ՌԴ հանրային պալատի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդները։
Հիշեցնենք, որ վաղը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 25 քաղաքական ուժեր, նրանցից չորսը դաշինքներ են։ Խորհրդարանական ընտրություններին այդ քաղաքական ուժերի ցուցակներով պատգամավորության թեկնածու է առաջադրվել ավելի քան 2500 թեկնածու։
Հարակից հրապարակումներ`
- Արտահերթ ընտրությունների լուսաբանման համար մոտ հինգ տասնյակ օտարերկրյա ԶԼՄ է հավատարմագրվել
- ՄԻՊ ներկայացուցիները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակության հետ
- Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին
- ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույց․ Զրուցակիցները նշել են նախաքարոզչական շրջանում սադրիչ հռետորաբանության բարձր մակարդակի մասին
- Արամ Վարդևանյան. Տպավորություն է, կարծես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը լրիվ այլ Հայաստան է տեսնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան