Բիշարյանը ներկայացրել է՝ ինչու էր քվեարկության ժամանակ խմբակցությունը բաժանվել երկու մասի
«Դուք լսեցիք Հովհաննես Մարգարյանին, որը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց և հայտարարեց, որ մեր առաջարկություններից մի քանիսն ընդունվել են, մի քանիսը՝ չէ, և մենք չենք կարող կողմ լինել Սահմանադրության փոփոխություններին։ Մյուս կողմից բարոյական չէր լինի, որ իրենց կողմից ընդունված մեր որոշակի առաջարկություններին մենք ամբողջությամբ դեմ քվեարկեինք», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
Ընդմիջման ընթացքում, նրա խոսքով, որոշել են քվեարկությունը թողնել պատգամավորների կամքին՝ ով ինչպես կուզի, թող քվեարկի:
Ինչ վերաբերում է արդեն հանրաքվեի ժամանակ ՕԵԿ-ի մարտավարությանը, ապա Բիշարյանն ասաց, որ այս պահին հստակ ոչինչ չի կարող ասել:
«Դա կերևա ժամանակի ընթացքում»,-հավելեց պատգամավորը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»: 3 ձեռնպահ ձայները եղել են ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանինը, Լևոն Դոխոլյանինը և Մհեր Շահգելդյանինը: Իսկ ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանն ու Իշխան Խաչատրյանը դեմ էին քվեարկել:
Նախորդող հրապարակում՝
Ովքեր են դեմ քվեարկել Սահմանադրության փոփոխությունների նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում