Իրանը դատական հայց կներկայացնի Լոնդոնում տեղակայված ընտրատեղամասի վրա հարձակվելու համար
Իրանը մտադիր է դատական հայց ներկայացնել հունիսի 18-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին քվեարկելու համար, երբ Լոնդոնում Իրանի հյուպատոսությունում տեղակայված ընտրատեղամասի վրա հարձակվել էին։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Մեծ Բրիտանիայում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մեհդի Հոսեյնին:
«Իրանի քաղաքացու վրա հակահեղափոխական տարրերի հարձակումը հետապնդվելու է օրենքով: Ահաբեկչական անցյալ ունեցող ժողովրդավարության կեղծ աջակիցները և օտար շրջանակների հետ կապեր ունեցողները դաժանորեն ծեծում են մի կնոջ, որը պարզապես ցանկանում էր քվեարկել: Արդյունքում՝ կինը գլխի լուրջ վնասվածքներ է ստացել»,- ասել է նա:
IRNA-ի փոխանցմամբ Լոնդոնում Իրանի հյուպատոսության մոտ հավաքված մի խումբ մարդիկ փորձել են խոչընդոտել քվեարկությանը: Նրանք ներկ են լցրել բոլոր նրանց վրա, որոնք մտել են շենք: Ընդհանուր առմամբ 11 տեղամաս է բացված եղելՄեծ Բրիտանիայում:
Իրանից բացի, Իսլամական Հանրապետության քաղաքացիները կարող էին քվեարկել աշխարհի 133 երկրներում, որտեղ ընտրությունների օրը բացվել են 234 ընտրատեղամասեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները