Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել
Ըստ թարմացված տվյալների 7 մարդ է զոհվել և 13-ը վիրավորվել են Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կործանման պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ին այդ մասին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ L-410 ինքնաթիռը կործանվել է Պրոմիշլենովսկի քաղաքի մեձակայքի Ժուրավլևո գյուղի մոտակայքում: Մինչ այդ հաղորդվում էր 4 զոհվածի և 15 վիրավորի մասին: Օդանավում եղել են սպորտային պարաշյուտիստներ:
«Օդանավում եղել է 20 մարդ, նրանցից 7-ը զոհվել են, 13-ը` վիրավորվել»,- ասել է աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին