Արմեն Գևորգյան. Դատարանը պետք է չտրվի ճնշումներին և րոպե առաջ հրապարակի որոշումը
«Հայաստան» նախընտրական դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը Թելագրամի իր էջում գրել է.
««Հայաստան» դաշինքի անդամներին խիստ անհագստացնում է այն հանգամանքը, որ մինչ այս պահը դատարանը չի հրապարակել իր որոշումը՝ պրոֆեսոր Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ:
Տարօրինակ է, որ այս ամենը տեղի է ունենում պայմաններում, երբ պրոֆեսորն ունի առողջական խնդիրներ, և նրա՝ ժամ առաջ ազատության մեջ գտնվելը կենսական խնդիր է: Այս ամենն առավել մտահոգիչ է տարածվող խոսակցությունների ֆոնին, որ դատարանի վրա ճնշումներ են գործադրվում՝ Ա. Չարչյանի ազատման գործընթացն առավելագույնս ձգձգելու նպատակով:
Կարծում ենք՝ դատարանը պետք է չտրվի ճնշումներին և րոպե առաջ հրապարակի որոշումը»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշման հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան
- Բոլորը, նաև ՀՔԾ քննիչները, գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է. Չարչյանի պաշտպան
- Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակվի ժամը 20։00-ին
- Ողջ բժշկական հանրությունը դատապարտում է այն, ինչ կատարվում է պորֆեսոր Չարչյանի հետ. բժիշկ Սամվել Սողոմոնյան
- «Իզմիրլյան» ԲԿ աշխատակազմ. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին
- Վարդևանյան. Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին