Արսեն Բաբայան. Խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ
Իրավաբան, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն ահազանգում է.
«Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել եմ Հրազդանի մեր գրասենյակ և առանց դատարանի պարտադիր հանարվող թույլտվության իրականացրել են ապօրինի խուզարկություն:
Ստահակին ծառայողները ներխուժել են նաև Գյումրու մեր գրասենյակ: Մեզ տեղեկացրել են, որ հանձնարարված է հաջորդը Արարատի մարզը:
Այլ աղբյուրներից նաև հաստատեցին, որ ամբողջ Հանրապետությունով ունեն այդպիսի հանցավոր հանձնարարություններ:
Սիրելի թիմակիցներ և աջակիցներ, պատրաստ եղեք, դուք հրաշալի գիտեք այս կապիտուլյանտի ստորության աստիճանը: Գիտեք նաև, որ ուժեղ ենք միասին և ամբողջ մեր թիմը ձեր թիկունքին է:
Հաշված ժամեր անց բոլորը պատասխան են տալու, որևէ մեկը սրանցից չի պլստալու:
Վերջին անգամ եմ դիմում իրավապահներին, ուշքի եկեք, թուրքին մի ծառայեք: Նախազգուշացնում եմ. ձեր այսօրինակ հանցավոր արարքներին որևէ բացատրությամբ որևէ արդարացում չի լինելու...»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանի ահազանգը. Ուժայինների կողմից տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ
- Արթուր Վանեցյան. Ժողովո՛ւրդ, փողոց դուրս չգաք, էս մարդն արյուն է բերում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին