
Արտահերթ ընտրությունների լուսաբանման համար մոտ հինգ տասնյակ օտարերկրյա ԶԼՄ է հավատարմագրվել
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանաման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 49 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոցների։
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ԿԸՀ-ից։
Հավատարմագրված ԶԼՄ-ների թվում առավել մեծ թիվ են կազմում ռուսական լրատվամիջոցները։ Ընտրությունների լուսաբանման համար Հայաստան են ժամանել նաև գերմանական, ֆրանսիական, իսրայելական, իսպանական, չինական, քրդական, էստոնական ԶԼՄ ներկայացուցիչները։
Հավատարամագրված օտարերկրյա ԶԼՄ-ների ցուցակը այստեղ։