Արցախում կորոնավիրուսի երկու նոր դեպք է գրանցվել
Արցախում հունիսի 19-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք։
Արցախի առողջապահության նախարարությունից մանրամասնում են, որ մեկ օրում կատարվել է 48 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 954-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 773 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 502 քաղաքացու հետազոտություն, որոնցից 889-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները