Թագուհի Թովմասյան. Սա կազմակերպված ընտրակեղծիք է
ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Թագուհի Թովմասյանն ահազանգում է ընտրակեղծիքի մասին։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Ահազանգ!
«Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ
Արմավիրի ընտրատեղամասերից մեկում` քվերաթերթիկները ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի` մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ:
Ի դեպ, նշումներ հայտնաբերվել են նաեւ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներ վրա:
Սա կազմակերպված ընտրակեղծիք է, քանի որ այդպիսի նշումների դեպքում քվեաթերթիկները համարվելու են անվավեր: Պետք է ուշադիր լինենք քվեաթերթիկների վրա խզբզանք, նշում, գծեր չլինեն...»։
Հարակից հրապարակումներ`
- Սոս Հակոբյան. ԿԸՀ-ն պետք է հստակ պարզաբանի, որ տեխնիկական խոտանի հետևանքով կապույտ նշումը չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք լինել
- Վարդևանյան. «Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում