Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է Իբրահիմ Ռաիսին
Իրանի նախագահի թեկնածու Մոհսեն Ռեզային շնորհավորել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: ISNA-ի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ուրբաթ օրը Իրանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ:
«Ես շնորհավորում եմ գերագույն առաջնորդին, Իրանի ժողովրդին ՝ իմ եղբորը՝ Իբրահիմ Ռաիսիին ընտրվելու կապակցությամբ»,- գործակալությունը մեջբերել է Ռեզայիի՝ դատական իշխանության ղեկավարին ուղարկած նամակը:
Ի սկզբանե յոթ թեկնածու էր մրցում Իրանի ղեկավարի պաշտոնի համար, բայց նրանցից երեքը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել էր Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիի, երկու այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Գազիզադե Հաշեմիի, ինչպես նաև բարեփոխիչ և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:
Գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Փորձագետները կանխատեսում էին, որ հաղթանակը կտանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, որին սատարում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա