Կարեն Վրթանեսյան. Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե «լռության օրով» չխախտեր օրենքը
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին, նրա կուսակիցների կողմից ընտրական օրենսգրքի պահանջը խախտելուն, գրում է.
«Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե նախընտրական վերջին օրով՝ «լռության օրով», հերթական անգամ չխախտեր օրենքը։
Օրինակ՝ Սուրեն Պապիկյան, նախարարի պաշտոնակատար և ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար, լռության օրով բացահայտ քարոզչությամբ է զբաղված...
Մանե Գևորգյան՝ կառավարության բարձրաստիճան պաշտոնյա, նույնը...
Հուսանք, որ այս անօրեն լակոտակրատներին հաշված օրեր են մնացել անպատժելիությունը վայելելու...
Հ.Գ. Նիկոլի լայվը լսելու ո՛չ հավես ունեմ, ո՛չ ժամանակ, չեմ զարմանա, եթե դա էլ է նախընտրական քարոզչություն...»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետն արձանագրում է. Իշխող ուժի կողմից կազմակերպված անօրինություն է
- «ՔՊ-ն շտաբի պետի մակարդակով խախտում է օրենքը»
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում