Հունաստանը մինչև հունիսի 26-ը իր երկիր մուտքը կթույլատրի միայն էքսպրես-թեստով
«Հունաստանը մինչև հունիսի 26-ը երկարաձգել է օտարերկրյա քաղաքացիների մուտքի կարգը և թույլատրել այն միայն էքսպրես-թեստով՝ կորոնավիրուսի համար բացասական ՊՇՌ թեստի փոխարեն»,- հայտնում է երկրի պաշտոնական կառավարական թերթը, գրում է «Գազետա ռու»-ն:
Նախորդ հրամանագիրն ուժի մեջ էր մինչև հունիսի 21-ը:
Այժմ օտարերկրացիները, ներառյալ ռուսաստանցիները, ստիպված չեն լինի երկշաբաթյա կարանտին անցնել պատվաստման վկայականի, բացասական ՊՇՌ թեստի, կամ նախորդ կորոնավիրուսի հիվանդության վկայականի և հակամարմինների առկայության փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: Համապատասխան փաստաթղթերը պահանջվում էին նաև 12 տարեկանից բարձր երեխաների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները